Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գռեհիկ երդմնակալությունը» խանգարեց «Երկիր ծիրանիին»

«Գռեհիկ երդմնակալությունը» խանգարեց «Երկիր ծիրանիին»
12.06.2017 | 16:12

«Երկիր ծիրանի» կուսակցության լրատվության ծառայությունը տեղեկացնում է, որ կուսակցությունը այսօր Երևանի ավագանու այլընտրանքային նիստ է հրավիրում՝ հետևյալ օրակարգով.


«1. ԱՄՆ 28-րդ նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:
2. Երևան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:
3. Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:
4. Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների և քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
5. Երևանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու և քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի և անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»:


Ավելի վաղ, Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին ասել էր, որ չի մասնակցելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը:
«Երկիր ծիրանի» խմբակցությանն այսօր չհաջողվեց անցկացնել կուսակցության սահմանած օրակարգով ավագանու նիստ: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրեն և թիմակիցներին չեն թողել մուտք գործել քաղաքապետարանի շենք, որովհետև այդ պահին այնտեղ ընթացել է Տարոն Մագարյանի երդմնակալության արարողությունը:


«Իրենց պատճառով մենք մեր նիստը չկարողացանք անցկացնել, որը մեր քաղաքի բնակիչներին էր նվիրված: Մենք նախատեսել էինք ժամը 11:00-ին անցկացնել նիստ, բայց չկարողացանք իրականություն դարձնել, որովհետև այդ պահին զուգահեռ տեղի էր ունենում այդ գռեհիկ երդմնակալության արարողությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ մեկ-երկու օրվա ընթացքում նախապես հրապարակված օրակարգով «Երկիր ծիրանիի» նիստը կգումարվի:

Դիտվել է՝ 7096

Մեկնաբանություններ